Պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը. Գրիգոր Դանիելյան
Պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը. Գրիգոր Դանիելյան
Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« – Նիկոլակա՞ն ես
– Չէ
– Սերժակա՞ն ես
– Չէ
– Քոչարյանակա՞ն ես
– Չէ
– Բա ի՞նչ… Լևոնակա՞ն ես
– Չէ, չէ
– Բա ի՞նչ ես
– Հայկական եմ… իսկական հայկական ազգայնական
ԱԿԱՆ-ները մեզ բաժանեցին ու սարքեցին նույն տարածքում ապրող մարդկանց տարբեր խմբեր … ական բառը ինքնին հուշում է, որ պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը…
Ինձ ահավոր հետաքրքիր է, մնացե՞լ են ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ, էն, որ ոչ մեկի շահերը չեն սպասարկում, բացի ազգային շահերից:
Գիտեն ի՞նչ է ազգային մտածելակերպն ու ազգային գաղափարախոսությունը, ազգասիրությունը, կրոնը, մշակույթը, բանակը, սերունդները, որոնց կրթությունից է կախված, թե ապագան ինչպիսին կլինի:
ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ…»։