Մամուլ

Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից

Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից

Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետ է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերավարձով հյուրանոց չի կարողանում ճարել: Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի մասին, այստեղ մեծ կապ ունի նաեւ, որ  առաջվա պես հարմար գներով բնակարաններ հնարավոր չէ վարձել:

նորակառույց բնակարաններ

Մենք հիմա մեծ աշխատանք ենք անում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե փորձում ենք ներսում ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել:

Կարող եմ ասել, որ տարվա սկզբից մոտ 7 հազար բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, արդեն մտել է շրջանառության մեջ:

Դա միայն Երեւանում: Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան»,-ասաց նախարարը:

Կիսվել