Մամուլ

Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի. Ագնեսա Խամոյան

Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի. Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին։

Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի

Նախ պետք է փոխվի անդունդ «սլացող գնացքավարը» (բանակցությունների ընթացքը վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը համեմատել էր սլացող գնացքի հետ-խմբ.)։

Ագնեսա Խամոյան

Բանակցողի փոփոխության հարցում էական դերակատարություն կարող է (պետք է) ունենա ԱԺ ՔՊ խմբակցությունը՝ խորհրդարանում ընտրելով ՆՈՐ վարչապետ, որը պետք է ընդունելի լինի ընդդիմության համար, եւ որի շուրջ էլ տեղի կունենա հանրային լայն կոնսոլիդացիա։

Նոր բանակցող՝ բանակցային նոր հնարավորություններ։

Հ.Գ. Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի։

Կիսվել նյութով