Իշխանասարում զոհվել է Զորիկ Մարգարյանը․ նա միակողմանի ծնողազուրկ էր
Իշխանասարում զոհվել է Զորիկ Մարգարյանը․ նա միակողմանի ծնողազուրկ էր
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը։
19-ամյա Զորիկը Վայոց ձորի Գլաձոր բնակավայրից էր։ Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։
«Զորիկը զոհվել է Իշխանասարի դիրքերում ռմբակոծության հետեւանքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ սեպտեմբերի 13-ին»,- News.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Օրդոյանը։
Զորիկ Մարգարյանը ուներ մեկ քույր եւ եղբայր։ Նա միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը մահացել էր տարիներ առաջ։
Նա հուղարկավորվել է այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գլաձորում։