Մամուլ

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. 2 զինծառայող նույնականացվել է

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. 2 զինծառայող նույնականացվել է

Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Այս մասին հայտնում է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել:

Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել»,-հայտնում է Սիրանուշ Սահակյանը:

zinvorner gnd

Նշենք, որ առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում:

Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա:

Կիսվել էջում