ՄամուլՏեսանյութ

Փաշինյանն Ադրբեջանին միջանցք է խոստացել․ Բագրատյան

Փաշինյանն Ադրբեջանին միջանցք է խոստացել․ Բագրատյան

Ադրբեջանը հարձակվել է այնտեղ, որտեղից կարելի է միջանցք բացել, եւ կան կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել։ Այս մասին այսօր՝ սպետմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Եթե դա այդպես չէ, թող հայտարարի, որ միջանցք չի խոստացել։ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Ստեփանակերտում մնացել է 150 քաղաքացի եւ 25 հազար զինծառայող։ Եվ հանկարծ պատերազմը դադարեցվում է։

Ինչո՞ւ է Ալիեւը համաձայնել կանգնեցնել պատերազմը։ Հնարավոր է, որ միջանցքը հենց այդ ժամանակ է խոստացել։ Եթե Փաշինյանը չի խոստացել, ապա Արմեն Սարգսյանն ու ներկայիս նախագահը պետք է ասեն, որ նման բան չի եղել։

Միջանցքի տրամադրման վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 9-ն է։ Միջանցքի հարցի լուծումից հետո Սյունիքի հարցը կլուծվի։ Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվի։

Վերջին բախումը կլինի այն, որ Հայաստանը կբաժանվի երկու մասի։ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից 8 հազար քառ․ կմ տարածք խլել։

Փաշինյանն ասում է, որ կստորագրի փաստաթուղթը եւ կպահպանի 29 800 քառ․ մ, սակայն չի ասում, որ փաստաթղթում կարող է ներառվել նաեւ միջանցքը»,-նշեց Բագրատյանը։

syuniq

Նա պարզաբենց, որ Իրանը դեմ է դրան, քանի որ Սյունիքն այդ դեպքում հարթակ կդառնա ԻԻՀ վրա հարձակման համար, իսկ միջանցքը Իրանին կկտրի հյուսիսից։ Բացի այդ, Իրանը մտադիր է Հայաստանի եւ Վրաստանի միջով դեպի Եվրոպա գազամուղ կառուցել, իսկ միջանցքը կխանգարի։

«Ե՛վ ՀԱՊԿ-ն, ե՛ւ ԵՄ-ն գիտեն Փաշինյանի խոստացած միջանցքի մասին, այլախես հայտարարություններն ավելի կտրուկ կլինեին։ Ինչո՞ւ է իշխանությունը բնակչությանը տրամադրում ՀԱՊԿ-ի դեմ, խնդիրը կազմակերպությո՞ւնն է։

ՀԱՊԿ-ն ինքը կարող է Հայաստանին դուրս բերել կազմակերպությունից, քանի որ Փաշինյանը նրանց համար գլխացավանք է։ ՀՀ իշխանությունը ցանկանում է մեղքը գցել Ռուսաստանի վրա՝ չհասկանալով, որ Հայաստանը մտել է ՀԱՊԿ այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանը մեր դեմ չլինի։

Եթե Ռուսաստանը ցանկանար մեզ մենակ թողնել, ապա դա կաներ Ադրբեջանի կողմից Ղրիմի ճանաչման փոխարեն։ Հայաստանը միամտորեն կարծում է, որ Թուրքիայում ընտրություններ կլինեն, եւ Էրդողանը կհեռանա՝ մոռանալով միջանցքի մասին խոսակցությունները»,-հավելեց նախկին վարչապետը։  

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում