Գեղարքունիքի մարզում 39-ամյա հայրը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 7-ամյա աղջկա նկատմամբ
Գեղարքունիքի մարզում 39-ամյա հայրը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 7-ամյա աղջկա նկատմամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 10-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ունեցել է «ռեկտալ արյունահոսություն» ախտորոշում:
Նշված կենտրոնից ահազանգել են երեխայի բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանություն, որտեղից հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայողներին երեխայի 39-ամյա հայրը հայտնել է, որ իր 7-ամյա աղջիկը ունեցել է փորկապություն և զուգարանում կարիքները հոգալու ժամանակ ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և տարածքային ոստիկանության բաժնում սկսվում է հետաքննություն ու այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ երեխան նշված մարմնական վնասվածքը ստացել է իր հոր կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հետևանքով:
Ոստիկանները հայտնաբերել են երեխայի հորը և նման արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ նա խոստովանել է արարքը, ինչից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: