Շոու-բիզնես

«Այն մարդը, ով գումարը կարևորում է հայրենիքից, հայ կոչվելու իրավունք չունի»․ Ալինա Սարգսյանը` Գոհար Ավետիսյանին

«Այն մարդը, ով գումարը կարևորում է հայրենիքից, հայ կոչվելու իրավունք չունի»․ Ալինա Սարգսյանը` Գոհար Ավետիսյանին

Դիմահարդար Ալինա Սարգսյանն իր ինստագրամում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Գոհար Ավետիսյանի լռությանը, նրա օգտահաշվից Հայաստանի դրոշի հեռացմանը։

«Հարգելի Գոհար, լինելով քո սանը, ես տեսել եմ քեզնից միայն դրականը, եւ բացի քո տված գիտելիքներից՝ սովորեցրել ես առաջին հերթին մարդ լինել։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ ես տեսնոմ եմ քո կողմից հակառակը։

alina gohar

Քո լռությամբ դու կրկնապատկեցիր հայի ցավը, եւ խորը վիրավորանք հասցրեցիր մեզնից յուրաքանչյուրին։ Ես ուղղակի բառեր չեմ գտնում…Չնայած ումից չես սպասում, նա առաջինն է հարվածում՝ էն դեպքում, երբ կարող էիր քո մի խոսքով լսելի դարձնել մեր բոլորիս ասելիքը..

Ցավում եմ քանի որ ես քեզ էդպիսին չեմ ճանաչել, բայց կարեւորը՝ դու քեզ բացահայտեցիր բոլորիս դիմաց …. Այն մարդը, ով կարևորում է գումարը՝ հայրենիքից, հայրենի հողից, հայ կոչվելու իրավունք չունի։, – նշել է նա։

Կիսվել