Մամուլ

«Դվինի» Արտակը չեղարկել է որդու հարսանեկան խնջույքը․ դրսից ժամանած աստղերը հետ են վերադարձել

«Դվինի» Արտակը չեղարկել է որդու հարսանեկան խնջույքը․ դրսից ժամանած աստղերը հետ են վերադարձել

Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմը խառնել է շատերի պլաններն՝ ստիպելով հետաձգել նախապես պլանավորած միջոցառումները, հարսանեկան արարողությունները։ Օրինակ՝ այս օրերին պետք է մեծ շուքով բացվեր «Դվին»-ի, որն արդեն անվանվում է Seven Vision, The Dvin, «Օդային թատրոնը»:

«Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյանի հրավերով հարյուրավոր հյուրեր էին ժամանել Հայաստան, որ մասնակցեին բացման հանդիսավոր արարողությանը, սակայն երկրի վիճակով պայմանավորված՝ այդպես էլ բացումը տեղի չուենցավ։

dvin artak

Ի դեպ, սեպտեմբերի 16-ին Արտակ Թովմասյանի ծննդյան օրն է, և հենց իր ծննդյան օրով էլ Թովմասյանը որոշել էր ամուսնացնել իր որդուն, որի համար մայրաքաղաքի հյուրանոցների VIP համարները զբաղված էին, քանզի հարսանիքին ելույթ ունենալու համար Հայաստան էին ժամանել համաշխարհային աստղեր, օրինակ՝ Զիվերթը, Լոլիտան, Մելաձեն, Ալեգրովան և աշխարհի տարբեր կետերից հյուրեր:

Մենք տեղեկացանք, որ ծրագրված շքեղ հարսանիքն այսօր տեղի չի ունենա, փոխարենը բավարարվել են միայն եկեղեցու արարողությամբ, իսկ դրսից ժամանած արդեն մեկնել են Երևանից։

Կիսվել նյութով