Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Rover-ը, 2 Opel, ВАЗ 21710-ն ու ВАЗ 2115-ը. կան վիրավորներ
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Rover-ը, 2 Opel, ВАЗ 21710-ն ու ВАЗ 2115-ը. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00 -ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Rover, 2 Opel, ВАЗ 21710 և ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, մեկ հոգի էլ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագտրատյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ռուստամ Աղաջանյանը:
Վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: