Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Առեղծվածային դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները տատ ու թոռ են:

shtap ognutyun vraert

Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ 89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագվիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով