Սայաթ Նովա պողոտայում 30-ամյա վարորդը` ոչ սթափ, Ford Mustang-ով ավտովթարի է ենթարկվել
Սայաթ Նովա պողոտայում 30-ամյա վարորդը` ոչ սթափ, Ford Mustang-ով ավտովթարի է ենթարկվել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Աբգարյանն իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա Պողոտայում Կենտրոնի թաղապետարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում ու բախվել եղևնուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Զարգարյանն ու Ալեքսանդր Եղիազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ (խմած)։