Հավի կրծքամսով և բրոկոլիով թարմ աղցան
Հավի կրծքամսով և բրոկոլիով թարմ աղցան
Առաջին անգամ այս աղցանը փորձել եմ ռեստորանում, իսկ հիմա ցանկացած պահի պատրաստում եմ այն։ Համից մատներդ հետը կուտեք։
Հարկավոր է
1 հավի կրծքամիս,
0,5 կգ բրոկոլի,
ավելի լավ է առանց աղի, բայց մի պտղունց կարող եք լցնել,
7 մարինացված վարունգ,
մայոնեզ։
Ինչպես պատրաստել բրոկոլիով թարմ աղցան
Եփում ենք հավի միսը և կտրում խորանարդների։ Բրոկոլին լցնում ենք եռացրած ջրի մեջ, ապա՝ կտրում։ Վարունգները նույնպես կտրում ենք խորանարդների։
Բոլորը խառնում ենք։ Ավելացնում ենք մայոնեզ։
Բարի ախորժակ։