Մամուլ

«Վերջին զանգը եղել ա ժամը 8-ին»․ Էդուարդ Մարգարյանի ընտանիքի անդամները փակագծեր են բացել

«Վերջին զանգը եղել ա ժամը 8-ին»․ Էդուարդ Մարգարյանի ընտանիքի անդամները փակագծեր են բացել

Azatutyun.am-ը գրում է․ Ուրբաթ երեկոյան Մասիսի քաղաքապետարան նռնակով ու ատրճանակով ներխուժած ապա, ըստ ոստիկանության, ինքնասպան եղած Էդվարդ Մարգարյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ իրենց որդուն սպանել են․ անհեթեթ են համարում ահաբեկչության հոդվածը։

«Երեք անգամ ես իմ տղային խնդրել եմ՝ «Էդո ջան, մի հատ պատասխանի, մի հատ խոսա, ես քո մայրն եմ, կարողա ես բարձրանամ վերև», միլիցիայի պետն ասել ա՝ «արի իրար հետ բարձրանանք վերև, Էդվարդ, մայրիկիդ հետ բարձրանում եմ», ես երեք անգամ խնդրել եմ, եթե ինքը կենդանի լիներ չէ՞ր պատասխանի», – պատմեց մայրը:

Էդվարդ Մարգարյանի մայրը՝ Ռիմա Մարգարյանը պնդում է, որ իր 36-ամյա որդին արդեն սպանված է եղել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակում, երբ ինքը փողոցից բարձրախոսով դիմել է նրան՝ ոստիկանության բանակցողների միջոցով։

«Կես ժամ չի անցել Էդվարդը հանձնվել ա, մթամ Էդվարդին արդեն վնասազերծել են: Դիտավորյալ կանչել են ընդեղ, որ իրա գլխին սարքեն, մինչև էս ամեն ինչը կազմակերպելը նրան ներսում երևի արդեն խփել են», – պնդեց մայրը:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ուրբաթ երեկոյան 21։40-ի սահմաններում մի զինված քաղաքացի ներխուժել է Մասիսի քաղաքապետարան, բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղ գտնվում է քաղաքապետի աշխատասենյակը, որոշ ժամանակ անց նռնակ է նետել դեպի դուրս, «ապա լսվել է 2 կրակոցի ձայն», հաղորդել էր Քննչական կոմիտեն։

qnnchakan vostikanutyun masis

Ընդ որում, շենք ներխուժելուց ուղիղ երկու ժամ առաջ, ըստ Քննչականի, Մարգարյանը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, թե խնդիր ունի Մասիսի մի խումբ պաշտոնատար անձանց հետ․ զգուշացրել՝ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան։ Հավանաբար այս զանգից հետո ոստիկանությունն արդեն հետևել է Էդվարդ Մարգարյանին, ենթադրում են հարզատները։

Ոստիկանությունը լռում է, թե պաշտոնատար որ անձանց հետ է խնդիրներ ունեցել մահացած տղամարդը, և ինչու է ինքնասպան եղել համայնքի ղեկավարի աշխատասենյակում։

Ընտանիքը բացում է փակագծերը՝ Մարգարյանը խնդիրներ է ունեցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։ Ի դեպ, մահացած տղամարդը մինչև անցած տարի ավագանու անդամ է եղել՝ գործող քաղաքապետ Համբարձումյանի թիմից։

«Ի՞նչ էր, ո՞վ էր, մեզ չի տվել անունը, բայց որ խնդիրը կապված էր քաղաքապետի հետ, էդ բոլորը գիտեին: Իրար հետ աշխատել են, ընկերներ էլ են եղել, գնացել են, եկել են իրար հետ, էս վերջում, թե ինչ ա եղել, ինչ ա անցել իրանց արանքում, իմ տղան նենց չէր, որ կանգներ տան մեջ ամեն ինչը մեզ բացատրեր. ինչ ա կատարվել, ես էդ քան բանը չգիտեմ, բայց իրար հետ անհաշտ են եղել», – պատմեց Ռիմա Մարգարյանը:

eduard margaryan nkar

Մինչև քաղաքապետարան գնալն, ըստ հարազատների, Մարգարյանը մտերիմներից մեկին հայտնել է, որ պետք է հանդիպի քաղաքապետի հետ և հաշտվեն, ապա ասել է, որ իրեն խաբել են։

«Վերջին զանգը եղել ա ժամը 8-ին, դե չեմ ասում ում ա զանգել, դա կարանք մենք «Վիվասելից» հանենք, վերծանենք, լսենք: Ժամը 8-ին ասել ա՝ «իմ գլխին սարքեցին, չեկան», ինքն էլ եկել ա զենքով-զինամթերքով բարձրացել ա քաղաքապետարան, ասել ա՝ «կանչեք, թող ստեղ գա, պայթացնում եմ շենքը»:

Բայց եթե ինքը ուզեր պայթացներ, նռնակը ներսում կգցեր, մի հոգի գոնե քերծվածք կստանար», – նշեց Էդվարդ Մարգարյանի մայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում