Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրաամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնննչական վարչության  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

halabyan oxoc di

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:

Կիսվել էջում