Մամուլ

Երեկ Վիտալի Բալասանյանն ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր. ԱԺԲ

Երեկ Վիտալի Բալասանյանն ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է. «Երեկ երեկոյան Վիտալի Բալասանյանը ռուսական բանակի ներկայացուցիչների հետ ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր:

Բնակիչները, երբ շարասյան մեջ նկատել են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ, վրդովվել են, ապա հասել մեքենաների կայանման վայր ու Վիտալի Բալասանյանից պահանջել մանրամասնել, թե ի՞նչ է կատարվում, արդյո՞ք դավաճանությունն այնքան խորն արմատներ է գցել, որ երբեմնի «գեներալ» կոչվածը հիմա ընդամենը թշնամու ներկայացուցիչներին ուղեկցող է դարձել:

Բալասանյանը փորձել է արդարանալ՝ ասելով, թե բանակցություններ են ընթանում և ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

Սակայն Բերձորի բնակիչները, չհավատալով վերջինիս խոսքերին, իրեն ու իր ադրբեջանցի գործընկերներին վռնդել են՝ հորդորելով այլևս չվերադառնալ:

Բերձորի բնակիչների պնդմամբ՝ Բալասանյանի ուղեկցած անձինք թշնամական բանակի ներկայացուցիչներ են եղել, մեկը՝ գեներալ:

Վերջիններիս ուղեկցել են՝ ցույց տալու, որ Բերձորի ու Աղավնոյի տները հրկիզված չեն:

Հիշեցնենք, ավելի վաղ բնակիչները սպառնացել էին, որ Բերձորն ու Աղավնոն լքելու դեպքում իրենց իսկ տները կհրկիզեն»:

Կիսվել