Մամուլ

Ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում. բախվել են Opel-ն ու բեռնատարը, զոհերին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում. բախվել են Opel-ն ու բեռնատարը, զոհերին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

ain shtap

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։

Բնակիչները հերթական անգամ կրել են նյութական խոշոր չափի վնաս, իսկ ինչո՞ւ՝ հերթական, որովհետև ամեն անգամ այդ բնակիչները ավտովթարների պատճառով հայտնվում են կոտրած տաշտակի առաջ, քանի որ ապահովագրական ընկերությունները, երբ գալիս են դեպքի վայր, խոստանում են, որ կփոխհատուցեն, սակայն այդ ամենը «օդ է դուրս գալիս»։

Ողբերգական այս դեպքում բնակիչները կրել են մի քանի միլիոնի վնաս ու հիմա էլ չգիտեն, թե ով է փոխհատուցելու վնասը։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են այդ բնակիչների ինքնությունը։

Վթարի հետևանքով կոտրվել ու քոքահան են եղել պտղատու ծառեր՝ ծիրանենիներ, փշատենիներ, խնձորենիներ, սալորենիներ, ընկուզենիներ։

Կիսվել նյութով