Այրվածքներ ստացած զինծառայողը քիչ առաջ մահացավ
Այրվածքներ ստացած զինծառայողը քիչ առաջ մահացավ
Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․
«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում»։