Մարդկության պատմության մեջ չի եղել, որ կինոմատոգրաֆիստին կալանավորեն և հասցնեն մահվան․ Հովհաննես Գալստյան
Մարդկության պատմության մեջ չի եղել, որ կինոմատոգրաֆիստին կալանավորեն և հասցնեն մահվան․ Հովհաննես Գալստյան
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառանալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։
«Մենք վերածվել ենք մի խմբի, որը զրկվել է իմունիտետից: Արմենը մեր իմունիտետի բաղադրիչներից էր, որից զրկվեցինք: Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ այն նողկալի մարդիկ, որոնք կալանավորել են Արմենին, պատասխան տան:
Մարդկության պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ կինոմատոգրաֆիստին կալանավորեն, եւ ի վերջո, հասնեն այդ մարդու մահվանը: Սա սպանություն է: Սա այս ազգի մտածելու բանն է:
Ամեն օր մեզ սպանողները շատանում են, իսկ մենք պակասում ենք: Մենք պետք է ինքնապաշտպանության հարց լուծենք: Կամ պետք է այս երկրից գնանք՝ ընդունելով մեր պարտությունը և մահը, կամ էլ ոչ մի նշանակություն չունեցող բառերով սպասենք մեր հերթին, որ գան, մեզ էլ տանեն, մենք էլ մահանանք:
Սա քաղաքական հանցագործություն չէ, այլ տարրական մարդասպանություն:
Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ, հատ-հատ եւ հետևողականորեն վերացնում են մտավորականությանը»,- նշեց Հովհաննես Գալստյանը։