«Բոլոր մեղավորները պատասխան են տալու». Արթուր Վանեցյան
«Բոլոր մեղավորները պատասխան են տալու». Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունն այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք:
Գուցե անիմաստ թվա իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը, բայց հավատացե՛ք, շատ կարևոր է, որ մենք խոստանանք ինքներս մեզ, որ շարունակելու ենք պայքարել Հայաստանում օրենքի և իրավունքի իշխանություն հաստատելու և մեր պետական ու ազգային շահերը պաշտպանող կառավարություն ձևավորելու համար:
Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և բարեկամներին: Բոլոր մեղավորները պատասխան են տալու»: