Մամուլ

Գիշերը՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և շրջվել․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Գիշերը՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և շրջվել․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և  4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

opel ijevan avtovtar

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ։

opel avtovtar 1

Վթարի փաստով՝ ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ քննչական վարույթ է նախաձեռնվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։

Կիսվել