Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի նիվա մակնիշի մեքենան։
Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը և նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, և կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես և սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:
Սա ՀՀ բնակիչների կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը ևեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Խաղաղության դարաշրջան…»: