Աշխարհ

Փաշինյանը համաձայն է բանակցել․ Լավրով

Փաշինյանը համաձայն է բանակցել․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք, երկրի նախագահի հետ բանակցությունների համար, փոխանցում է Ռիա Նովոստին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք փոխանցել եք։

Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով։ Այստեղ նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,- ասել է Լավրովը:

lavrov aliev

«Մենք պատրաստ ենք նաև մեր աջակցությունը հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման աշխատանքների, երկու հանձնաժողովների աշխատանքի ստեղծման վերաբերյալ»,- ասել է Լավրովը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Լավրովի խոսքով՝ կոմունիկացիանների բացման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում կա «որոշակի առաջընթաց»։

«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերին, հունվարին և 2021 թվականի նոյեմբերին ստորագրված երեք փաստաթղթերի իրականացման համար։ Մեր գնահատմամբ՝ որոշակի առաջընթաց կա կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մեջ»,- ընդգծել է Լավրովը։

Կիսվել