ՄամուլՏեսանյութ

«Ես Վարդազարյանին կուտ եմ տվել». Գագիկ Ջհանգիրյան (Տեսանյութ)

«Ես Վարդազարյանին կուտ եմ տվել». Գագիկ Ջհանգիրյան (Տեսանյութ)

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», եւ այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց.

դատարանի նախագահ ռուբեն վարդազարյան

««Վզիս դրածը» կոպիտ ասած՝ «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում