Մայրը վեցերորդ հարկի պատուհանից ցած է նետել երկու երեխաներին
Մայրը վեցերորդ հարկի պատուհանից ցած է նետել երկու երեխաներին
Չելյաբինսկում մայրը վեցերորդ հարկի պատուհանից ցած է նետել երկու երեխաներին, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է 74.ru ռուսական կայքը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 12-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա 3-ամյա եղբայրը տեղում մահացել է։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ 38-ամյա կինը կարող էր նման արարք կատարել ամուսնու հետ վիճաբանությունից հետո։
Ընտանիքը սոցիալական պաշտպանության մարմինների հսկողության տակ չէր։ Հարուցվել է քրեական գործ։