Մամուլ

Գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 14-19 մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում է, իսկ հունիսի 15-ի, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Հունիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

andzrev

Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 15-ին, 16-ին շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Կիսվել նյութով