Քրեական գործով ստացված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և վերադարձվել է քննիչին
Քրեական գործով ստացված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և վերադարձվել է քննիչին
«Հրապարակ»-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը վարույթից հեռացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով քննչական խմբի ղեկավարին։
Դատախազությունից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին.
«2022թ. հունվարի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2022թ. հունվարի 17-ի որոշմամբ քրեական գործով ստացված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և լրացուցիչ քննություն կատարելու համար, գրավոր ցուցումներով, վերադարձվել է քննիչին: