Մամուլ

Սասնա Ծռեր խմբի անդամները Պավլիկ Մանուկյանին խցում սառն են ընդունել

Սասնա Ծռեր խմբի անդամները Պավլիկ Մանուկյանին խցում սառն են ընդունել

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ նախօրեին ձերբակալված Սասնա Ծռեր խմբի անդամներին` այդ թվում Վարուժան Ավետիսյանին, տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Խմբի անդամների հետ միևնույն խցում են տեղավորել նաև Պավել Մանուկյանին:

pavlik varujan

Ինչպես հայտնի է` Պավլիկ Մանուկյանը վաղուց լքել էր խումբը և հանդես էր գալիս Սասնա Ծռերի մյուս անդամների հասցեին վիրավորանքներով և մեղադրանքներով:

Հետաքրքիր է, թե ինչու են իշխանությունները որոշել նրան տեղավորել նախկին ընկերների խցում, որոնց ընդամենը օրեր առաջ նա հայհոյում էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սասնա Ծռեր խմբի անդամները Պավել Մանուկյանին խցում սառը, բայց առանց թշնամանքի են ընդունել:

Կիսվել