Շոու-բիզնես

Հայրս դեմ էր, որ դառնամ շոուբիզնեսի մի մասը. Էլեն Սաֆարյան

Հայրս դեմ էր, որ դառնամ շոուբիզնեսի մի մասը. Էլեն Սաֆարյան

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, նկարահանվում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում: Tert.am Life -ի հետ զրույցում նա պատմել է սերիալի, հոր արձագանքի, երաժշտությամբ զբաղվելու և մազերը ներկելու մասին:

«Շատ էի ցանկանում զբաղվել դերասանությամբ և որոշեցի այս տարի ուժերս փորձել ու մասնակցել քաստինգի, բայց երբ գնացի այնտեղ, պարզվեց՝ նախագծի քաստինգն ավարտված է, գլխավոր դերասանական կազմը՝ ընտրված:

Չնայած այդ հանգամանքին՝ ինձ տվեցին դեր․ մարմնավորում եմ զուգահեռ դասարանի աշակերտներից մեկի կերպարը: Շատ էի ցանկանում տեսնել, թե ինչպես կկարողանամ ինձ մատուցել»,- ասաց Էլեն Սաֆարյանը:

Էլեն Սաֆարյան

Էլենը նաև պատմեց, որ հետագայում ցանկություն ունի գլխավոր կերպարներ ևս մարմնավորել:

«Հիմա սովորում եմ դերասանական վարպետություն և կարծում եմ, որ հմտանալու պարագայում կմարմնավորեմ այլ դերեր ևս: Սովորելու հետ մեկտեղ որոշեցի հասկանալ՝ ինչպես են անցնում նկարահանումները և բուն ընթացքը»,-ասաց նա:

Դերասանական վարպետություն սովորելուն զուգահեռ Էլենը նաև սովորում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 1-ին կուրսում:

«Հայրս շատ էր ցանկանում, որ ունենամ կայուն այլ մասնագիտություն, քանի որ շոուբիզնեսյան ոլորտն այդքան էլ կայուն չէ: Ընդունվեցի ԵՊՀ և այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ընտրածս ոլորտը հոգեհարազատ է, սիրում եմ լեզուներ ուսումնասիրել»,-պատմեց նա:

Արսեն Սաֆարյան

Խոսելով Արսեն Սաֆարյանի վերաբերմունքի մասին՝ Էլենը նշեց, որ հայրը կողմ չի եղել որ զբաղվի այդ ոլորտով:

«Հայրս դեմ էր և խուսափում էր, որ դառնամ շոուբիզնեսյան ոլորտի մի մասը, չէր ցանկանում, որ այդ ոլորտում շարունակեմ գործունեությունս, բայց հորս համար նաև կարևոր էր, որ ես զբաղվեմ նրանով, ինչով ցանկանում եմ և որ ոլորտում ինձ լավ եմ զգում, բայց այդ ոլորտով զբաղվելու նախապայմանը եղել է այլ ոլորտում կրթություն ստանալը»,-պատմեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել