Մամուլ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2022 թվականի մայիսի 11-ին ներկայացրել է 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Գաբրիելյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս, որը գտնվում է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: 

Որպես շարժական գույք պատգամավորը ներկայացրել է «Միտսուբիշի» մակնիշի մարդատար ավտոմեքենա և «Իժ» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց:

Վիլեն Գաբրիելյան

Բանկային հաշիվներում Գաբրիելյանը տարեսկզբին ներկայացրել է 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 43 հազար դրամ, և 200 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 29 հազար 840 դրամ:

Որպես կանխիկ գումար վերջինս հայտարարագրել է 500 հազար դրամ:

Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովից որպես աշխատավարձ ստացել է 3 միլիոն 186 հազար դրամ: 

Կիսվել նյութով