Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ մայիսի մայիսի 23-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-25-ն աստիճանաբար կնվազի՝ 6-9 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում ՝ մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +21 +23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +12 +16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13 +15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +18 +20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +14 +19,
Լոռիում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +13+18,
Տավուշում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18 +22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +12 +15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +17+20,
Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +22 +26,
Արմավիրում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +21 +25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +20 +23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +27 +32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +19+23,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +27 +31։