Մամուլ

Եղանակը կրկին կցրտի

Եղանակը կրկին կցրտի

Հայաստանում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, ապրիլի 12-13-ն՝ աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ արագություն:

Կիսվել էջում