ՄամուլՏեսանյութ

«Նիկոլ դավաճան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին (Տեսանյութ)

«Նիկոլ դավաճան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին (Տեսանյութ)

Նիդերլանդների Ասեն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», «մարդասպան» և «հողատու» վանկարկումներ են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում։

Հիշեցնենք, որ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էին Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:

nikol pashinyan niderlandner

Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում պետք է ներկա գտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել