Ռուսաստանը հարվածել է Օդեսային, երբ այնտեղ է եղել Շառլ Միշելը
Ռուսաստանը հարվածել է Օդեսային, երբ այնտեղ է եղել Շառլ Միշելը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն, ով անակնկալ այց էր կատարել Օդեսա, ստիպված է եղել ընդհատել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը՝ հրթիռային հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում կատարելով ԵՄ ներկայացուցչին։
«Ուկրաինայի վարչապետ Շմիգալի հետ հանդիպման ժամանակ մասնակիցները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը՝ պատսպարվելու համար, քանի որ հրթիռները կրկին հարվածել են Օդեսայի տարածքին»,- ասել է պաշտոնյան:
Հանդիպման ժամանակ Եվրոխորհրդի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը չի կարողանա «խաթարել Ուկրաինայի ազատությունը», և խոստացել է, որ ԵՄ-ն կօգնի Կիևին «ժամանակակից, ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակի միջոցով միացել է բանակցություններին և շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Հաղթանակի օրն Ուկրաինա այցելելու համար։