Մամուլ

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով»․ Լևոն Քոչարյան

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով»․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբույքան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է.

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում (Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը: 

Միացե՛ք»:

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները՝ նշելով, որ վաղը՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։

Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Կիսվել էջում