ՄամուլՏեսանյութ

Մեծ թվով ոստիկանական ուժեր Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Մեծ թվով ոստիկանական ուժեր Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

«Դիմադրության» շարժման մասնակիցները քիչ առաջ փակել էին Հաղթանակի կամուրջն ու հարող փողոցները, սակայն ոստիկանությունը մեծաթիվ  ուժ կիրառելով բացեց փակված փողոցները։

Այնուհետև երթը շարժվեց Պարոնյան փողոցով դեպի վերև։

Այս պահին ակցիայի մասնակիցները գտնվում են Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցների մոտ։ Այստեղ ոստիկանական մեծաթիվ զորքեր են կուտակվել։

vostikanakan ujer 1

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։

Տեսանյութը ստորև

Կիսվել