Մհերն ու Սևակը վիճել են, քաշքշել իրար. կռվին միջամտել են հանրայինի անվտանգությունը և Մհերի մենեջերը․
Արդեն 2 օր է համացանցում քննարկվում է երգիչ Մհերի (Մգեր Արմենիա) մենեջերի հարցազրույցները առ այն, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքները անարդարացի են և Սևակի հաղթանակը ի վերուստ էր որոշված, որի հիմքը, ըստ մենեջերի, շամպայնի շշի առկայությունն էր Սևակի պրոդյուսերի պայուսակում։
Ըստ տեղեկությունների՝ հարցազրույցների շարքը իր նախապատմությունը ունի։ Նկարահանումներն ավարտելուց հետո Մհերի մենեջերը այդ խոսքերը բարձրաձայնել է հենց Սևակենց մոտ։ Սևակը, ի պատասխան դրան, արձագանքել է. «Որոշված լիներ, թող քո տաղանդը գոնե 5 միավոր հավաքեր», այս խոսքերը դուր չի եկել Մհերին և նա հակադարձել է Սևակին, անվանելով՝ «Ծախված»։ դրանից հետո քաշքշուկ է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Հանրայինի անվտանգության աշխատակիցները։
Այս է պատճառը, որ Մհերի մենեջերը տարբեր կայքերով հարցազրույց է տալիս ու Սևակի հաղթանակը կասկաի տակ է դնում․․․
Նյութի աղբյուր՝ boomnews.am