Շոու-բիզնես

Մհերն ու Սևակը վիճել են, քաշքշել իրար. կռվին միջամտել են հանրայինի անվտանգությունը և Մհերի մենեջերը․

Արդեն 2 օր է համացանցում քննարկվում է երգիչ Մհերի (Մգեր Արմենիա) մենեջերի հարցազրույցները առ այն, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքները անարդարացի են և Սևակի հաղթանակը ի վերուստ էր որոշված, որի հիմքը, ըստ մենեջերի, շամպայնի շշի առկայությունն էր Սևակի պրոդյուսերի պայուսակում։

Ըստ տեղեկությունների՝ հարցազրույցների շարքը իր նախապատմությունը ունի։ Նկարահանումներն ավարտելուց  հետո Մհերի մենեջերը այդ խոսքերը բարձրաձայնել է հենց Սևակենց մոտ։ Սևակը, ի պատասխան դրան,  արձագանքել է. «Որոշված լիներ, թող քո տաղանդը գոնե 5 միավոր հավաքեր», այս խոսքերը դուր չի եկել Մհերին և նա հակադարձել է Սևակին, անվանելով՝ «Ծախված»։ դրանից հետո քաշքշուկ է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Հանրայինի անվտանգության աշխատակիցները։

Այս է պատճառը, որ Մհերի մենեջերը տարբեր կայքերով հարցազրույց է տալիս ու Սևակի հաղթանակը կասկաի տակ է դնում․․․

Նյութի աղբյուր՝ boomnews.am

Կիսվել նյութով