Մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները
Մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները։ Ներկայացնում ենք սպիտակելու պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները:
1. Գույնի կորստի պատճառները
Հոգեբանական խնդիրը չի կարող հանգեցնել պիգմենտի կորստի, սակայն ազդում է մաշկի և մազերի ընդհանուր վիճակի վրա: Դրանց երանգը, դրա հագեցածությունը որոշվում են մելանոցիտների՝ որոշակի ներկանյութ արտադրող բջիջների թվով և ակտիվությամբ:
Ժամանակի ընթացքում սոլիդ տարիքին մոտենալով՝ դրանք պակասում են, քանի որ դանդաղում են բոլոր հիմնական գործընթացներն օրգանիզմում: Այդպիսով սպիտակություն է առաջանում:
Մասնագետները բերում են նաև «50-50-50» հասկացությունը. մինչև 50 տարեկանը բնակչության մոտ 50%-ն արդեն 50%-ով սպիտակում է:
Ավանդաբար սպիտակելու հիմնական պատճառներից են համարվում՝
Գենետիկ նախատրամադրվածությունը,
Աղքատիկ սնունդը
Վահանաձև գեղձի գործունեության խանգարումները
В խմբի վիտամինների պակասը
Երկաթի ցածր պարունակությունն արյան մեջ
Մի շարք դեղամիջոցները
Ծխելը
2. Սպիտակեցման դեմ պայքարի մեթոդները
Սպիտակեցումը կարելի է դանդաղեցնել ճիշտ սնվելու, վնասակար սովորություններից հրաժարվելու և առողջական վիճակի նկատմամբ անհրաժեշտ ուշադրության միջոցով:
Այսինքն, բացի նորմալ կենսակերպից, պետք է նաև հիվանդությունների ժամանակին բուժում:
Սննդակարգում պետք է գերակշռեն հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը: