Փաշինյանը Մոսկվա մեկնել է «Արմենիա»-ի օդանավով. որտե՞ղ է «թիվ 1 բորտ»-ը
Փաշինյանը Մոսկվա մեկնել է «Արմենիա»-ի օդանավով. որտե՞ղ է «թիվ 1 բորտ»-ը
«Փաստինֆո»-ն գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել թիվ 1 բորտով։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, թե այն գտնվում է տեխնիկական զննման մեջ։
Վերջինս հավելեց նաև, որ տեղեկություն չի կարող տրամադրել այն մասին, թե երբվանից է «Թիվ 1 բորտ»-ը կանգնել տեխնիկական զննման և երբ այն կավարտվի։
Տեղեկացնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում դիմավորման կադրերից պարզ դարձավ, որ վարչապետը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ոչ «Թիվ 1 բորտ»-ով, այլ «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավով։
Հիշեցնենք նաև, որ շաբաթներ առաջ «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Հանրապետության «Թիվ 1 բորտ»-ը «Airbus A319», «Զվարթնոց» միջազգային օդակայանի իր մշտական պահման վայրից տեղափոխվել է մեկուսացված վայր։