ՄամուլՏեսանյութ

Ովքեր են մասնակցում ընդդիմության երթին (Տեսանյութ)

Ովքեր են մասնակցում ընդդիմության երթին (Տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության Հրապարակից մեկնարկեց ընդդիմության երթը: Նրանք երթի ընթացքում բացականչում են «միացեք»:

Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից է անժամկետ նստացույց է սկսել եւ նրան են միացել շատ քաղաքական-հասարակական գործիչներ:

artur vanetsyan hanrahavaq

Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա եւ նորից վերադարձան Ազատության հրապարակ։ Քայլերթի ընթացքում նրանք վանկարկում էին «հայեր, միացեք»։

«Երկու օր առաջ, երբ ես եկա հրապարակ, մենակ էի։ Այսօր մենք այնքան շատ չէինք, որքան սպասում էինք, բայց մենք կանք եւ վստահ ենք, որ շատանալու ենք։ Ես շարունակելու եմ մնալ Ազատության հրապարակում մինչեւ այստեղ եղած հայերի քանակը չհարյուրապատկվի, եւ մենք չունենանք հզոր Հայաստան եւ Արցախ»,- ասաց Վանեցյանն իր ամփոփիչ ելույթում։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով