Մամուլ

26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Shamshyan․com-ը գրում․ Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի համանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Պարեկներ Ազատ Մարտիրոսյանն ու Վահան Հակոբյանը սահմանազատել են տարածքը և սպասում են՝ մինչև ժամանի դատական բժիշկը:

davtashen kamurj di

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հենրիկ Սահրադյանի և Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սահրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությանբ, օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել