Ազատ խոսք

«Ես հասկացել եմ, թե ինչու նախկին ասվածներից գեթ մեկ անձի վերաբերյալ չկա որևէ մեղադրանք». Կարեն Քոչարյան

«Ես հասկացել եմ, թե ինչու նախկին ասվածներից գեթ մեկ անձի վերաբերյալ չկա որևէ մեղադրանք». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես երկար մտածում էի, թե ինչպե՞ս է պատահում, որ այս իշխանությունները չորս տարի շարունակ բոլոր հարթակներում գոռում-գոչում են նախկինների և նրանց թալանի մասին, սակայն մինչ օրս որևէ մեկին որևէ մեղադրանք առաջադրված չէ:

Ոմանք ասում են, որ դա մանիպուլյացիա է, ոմանք պնդում են, թե` պոպուլիզմ: Սակայն ես հասկացել եմ ինչումն է խնդիրը: Այս իշխանությունները, իրենց իսկ օրինակով, համոզվել են, որ նախկինները ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ:

Կարեն Քոչարյան

Այդ իսկ պատճառով մինչ օրս նախկին ասվածներից գեթ մեկ անձի վերաբերյալ չկա որևէ ՄԵՂԱԴՐԱՆՔ: Կա միայն մուննաթ: Դե մոտավորապես այնպես, ինչպես նախկինները մուննաթ են գալիս ներկաների վրա դավաճանության թեմայով»:

Կիսվել նյութով