Երևանի տներից մեկում՝ պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
Երևանի տներից մեկում՝ պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերել են կախված դի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր:
Այս պահին որոշվում է՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը:
Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է: