ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին. Աշոտյան

Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին. Աշոտյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ, ոչ միայն որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաեւ որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի: Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ:

serj sargsyan pativ unem

Կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ հանրահավաքներին չէր մասնակցում: Այդ հարցը լեգիտիմ է: Դե պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ եւ Արցախի համար, այլ նաեւ մասնակցում է այս հանրահավաքին:

Վերջին անգամ օրհասական վիճակ եղել է երեւի այն ժամանակ, երբ հանդիպել են երեք նախագահները, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,-ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքը կզմակերպել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, այն կայանալու է այսօր, ժամը 18.30-ին:

Տեսանյութը ստորև

Կիսվել