«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին». ինչ է հայտարարել Բաքուն
«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին». ինչ է հայտարարել Բաքուն
Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաեւ Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Интерфакс-ը:
«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձեւակերպվել են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար:
Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին եւ ամենակարեւոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրենց միջեւ սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաեւ զերծ մնան ուժի եւ տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,- ասել է Հաջիեւը:
«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է նա:
Հաջիեւն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան եւս սկսում է դիվանագիտական մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ:
«Մենք աջակցում ենք այդ գործընթացին, սակայն միեւնույն ժամանակ աջակցում ենք այդ գործընթացի երկու ուղղության՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման զուգահեռ եւ համաժամանակյա ընթացքին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: