Աշխարհ

«Վերջը դեռ հեռու է». Սպիտակ տունն՝ Ուկրաինայի պատերազմի մասին

«Վերջը դեռ հեռու է». Սպիտակ տունն՝ Ուկրաինայի պատերազմի մասին

Ուկրաինական բանակը հաղթում է ռուսական զորքերին հյուսիսում, մասնավորապես՝ Կիևի մերձակայքում, սակայն պատերազմը դեռ հեռու է ավարտվելուց։ Այս մասին ABC News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։

«Ուկրաինացիները հաղթում են պատերազմում Կիևի մերձակայքում և երկրի հյուսիսային հատվածում։ Դա պայմանավորված է նրանց մղած հերոսական պայքարով և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ցուցաբերվող աջակցությամբ:

rus ukraina

Մենք ամեն օր զենք ենք ուղարկում»,- ասել է Քլայնը: Այնուամենայնիվ, նշել է նա, կան բազմաթիվ ապացույցներ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է զորքերը տեղափոխել Ուկրաինայի հյուսիսից արևելք.

«Կարծում եմ, որ շատ բան վկայում է այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես դուրս է բերում իր զորքերը երկրի հյուսիսային հատվածից, որպեսզի տեղափոխի դրանք երկրի արևելյան շրջաններ՝ այնտեղ ռազմական գործողությունները վերսկսելու համար։

Կարծում եմ, որ ուկրաինացիները հաղթանակներ են տարել, բայց այս պատերազմը, ցավոք, հեռու է ավարտվելուց»,- ամփոփել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։

Կիսվել նյութով