Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մոտ 40 րոպե է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:

Միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը:

haxtanak kamurj netvel

Նույն վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Վարդան Նիկոլյանը տեղում ուժեղացված ծառայություն  են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել է, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է: Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, տեղում են նաև ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները:

Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են նրա ինքնությունը:

Կիսվել