Ռուսաստանը պատժել է Փաշինյանին․ «Հրապարակ»
Ռուսաստանը պատժել է Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։
Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւ-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու:
Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, եւ պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաեւ Ռուսաստանի համար:
Ի դեպ, Փաշինյանի ռուսաստանյան այցերին մշտապես նախորդել է այց որեւէ եվրոպական երկիրԼիտվա, Բելգիա, Ֆրանսիա:
Ապա հաջորդել է սահմանային էսկալացիա Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին` ձեռք քաշելով մեր սահմանները պաշտպանելու պարտականությունից:
Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Բրյուսելում կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, եւ դրա արդյունքում Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» այս անգամ ավելի ծանր են լինելու, ուստի որոշել են կանխել դա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում