Մամուլ

Փաշինյանը այցելել է հայրական տուն՝ Իջևան

Փաշինյանը այցելել է հայրական տուն՝ Իջևան

Hraparak.am-ը գրում է․ Մեզ պատմեցին, որ վարչապետ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան գնացել է իր ծննդավայր՝ Իջևան: Մեր աղբյուրի խոսքով՝ նրա հետ Իջևան է գնացել միայն Շուշան Փաշինյանը, ընտանիքի մնացյալ անդամները նրանց հետ չեն եղել:

Չնայած ՀՀ-ում և Արցախում ամեն բան իրար է խառնվել, նոր պատերազմի վտանգը կրկին համայն հայության գլխից է կախվել, Արցախում նորից գազ չկա, սակայն վարչապետը սիրում է վայելել կյանքը:

nikol pashinyan meqena

Նշենք, որ Իջևանում հիմա Փաշինյանի հայրական տանը ոչ ոք չի ապրում: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանի խորթ մայրը՝ Երջանիկը ամիսներ առաջ, ամուսնու մահից հետո մեկնել է ՌԴ:

Նկատենք նաև, որ ոստիկանությունը մշտապես հսկում է Նիկոլ Փաշինյանի հայրական տունը: Փաշինյանի երեկվա այցն Իջևան կրկին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ է եղել:

Կիսվել էջում